ՀՀ պաշտպանության նախարար, անկուսակցական Վիգեն Սարգսյանը լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել էր, որ պատրաստվում է դիմում գրել ՀՀԿ-ին` խնդրելով իրեն անդամագրել իշխող կուսակցության շարքերը:
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց քաղաքագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ, ով նշեց, որ Վիգեն Սարգսյանը Հանրապետական կուսակցության կողմից ձևավորված կառավարության անդամ է և նրա անդամակցելը կուսակցությանը անտրամաբանական չէ:
Մեր այն հարցին` կարո՞ղ է այդ քայլը վտանգավոր անդրադարձ ունենալ բանակի, զիվորի համար, Մեհրաբյանը պատասխանեց. «Չեմ կարծում դա կլինի ուղղակի օրենքի խախտում, որովհետև զինվորական համազգեստովը չի կարող լինել կուսակցության անդամ, իսկ Վիգեն Սարգսյանը քաղաքացիական անձ է, ով զբաղեցնում է քաղաքական պաշտոն»:
Լիդա Եղիազարյան