ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր նոր օրինագիծ է շրջանառության մեջ դրել:
Պատգամավորն այս կապակցությամբ համացանցի իր էջում գրել է.
«Հենց նոր ԱԺ-ում պաշտոնապես շրջանառության մեջ դրեցի «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ նրանց հետ փոխկապակցված անձանց եկամուտների ձեւավորման աղբյուրները եւ գույքային վիճակն ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ՀՀ Ազգային ժողովի որոշման նախագիծը:
Նախատեսվում է, որ առաջին փուլով կուսումնասիրվի 2008 թվականի հունվարի 1-ից հետո պաշտոնավարած բարձրաստիճան անձանց եւ նրանց հետ փոխկապակցված անձանց եկամուտների եւ գույքի ծագման աղբյուրները եւ այդ մասին հանրությանը տեղեկանք կներկայացվի մինչեւ 2017թ. ապրիլի 2-ը:
Հայաստանից գողացվածը պետք է վերադարձվի»: