Ինչպես են արձագանքում «Սասնա ծռեր»-ի հարազատները ավելացված մեղադրանքներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն տեղեկացրել էինք, որ  «Սասնա ծռեր» խմբավորման անդամներից 12-ի մեղադրանքները խստացվել են:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց «Սասնա ծռեր»-ի ընտանիքի մի քանի անդամների հետ:

Արարատ Խանդոյանի կինը՝ Սոնան մեզ հետ զրույցում նշեց, որ դեռ տեղյակ չէ, թե ինչ է կատարվում. « Ոչինչ չեմ կարող ասել,  այսօր էլ Արայիկի կալանքը երկու մասով երկարաձգվեց»:

Իսկ Պավել Մանուկյանի դուստր՝ Ասպրամ Մանուկյանն ասաց, որ տեղյակ է առաջադրված նոր մեղադրանքի մասին. «Վաղը պապայի դատն ա, սպասենք տեսնենք, թե ինչ են ասում դատարանում»:

Հիշեցնենք, որ խստացվել են Պավել Մանուկյանի, Արմեն Լամբարյանի, Մխիթար Ավետիսյանի, Սմբատ Բարսեղյանի մեղադրանքները: Վերջինս մեղադրվում է ոստիկանության ծառայակցին սպանելու մեջ:

Իսկ Պավել Մանուկյանին պատանդներ պահելու մեղադրանքն է ավելացվել:

Լիդա Եղիազարյան




Լրահոս