
Վանաձորի զինվորական պանթեոնում հանգչում են ոչ միայն Արցախյան հերոսամարտում զոհվածների, այլ նաև քառօրյա պատերազմի հերոսների մարմիններ: Շատերի համար պանթեոնը սրբավայր է, ոմանց համար էլ՝ անասուններին արածեցնելու վայր պարզապես:
Հերոս Զորիկ Գևորգյանի քույրը՝ Անի Գևորգյանը Armlur.am-ի Լոռու թղթակցին է փոխանցել այսօր արված մի քանի լուսանկարներ, որոնցում երևում է, թե ինչպես են անասունները անարգել արածում ու կեղտոտում գերեզմանները:
Պանթեոնը ցանկապատված չէ, բայց դա դեռ որևէ մեկին իրավունք չի տալիս սրբավայրը վերածել արոտավայրի: Այստեղ, իհարկե, անասունները մեղք չունեն, մեղավորը անասնապահն է, ով փաստորեն չի հարգում հայրենիքի համար կյանքը զոհաբերած հերոսների գերեզմանն անգամ:
Էդվարդ Արզումանյան