«Ես կարծում եմ, որ գաղափարը հրաշալի է, այդ վտանգը բոլորիս դռան առաջ է չոքել: Եվ կարծում եմ, որ կամավոր սկզբունքը շատ ավելի կարևոր է, որովհետև յուրաքանչյուրս գիտակցաբար օժանդակում ենք այդ ծրագրին»: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի պետական տիկնիկային թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը` անդրադառնալով 1000 դրամներ գանձելու ծրագրին:
Ըստ նրա՝ այդ քննարկումը շատ ավելի ճիշտ կլիներ, եթե նախօրոք կատարվեր, քանի որ դրանք բերում են, միգուցե մի քիչ ավելի լավ որոշման:
«Ինչքան հասարակությունը անմիջականորեն կապվի՝ լինի դա պաշտպանության, մշակույթի, գիտության, առողջապահության, կրթության հետ, ավելի ճիշտ կլինի»,- նշեց նա:
Ռուբեն Բաբայանի խոսքով՝ անպայման չէ, որ ամեն ինչ հավաքվի և պետական բյուջե ներկրվի. «Հազար դրամի հարց չի, սա նյութական երկրի քաղաքացու հարց է: Ես կամավոր եմ ուզում այս բանը և գիտակցում եմ սրա անհրաժեշտությունը: Ես ինքս մեծագույն հաճույքով կմասնակցեի այս քարոզչական արշավին, որպեսզի մարդկանց բացատրվի սրա կարևորությունը»:
Լիդա Եղիազարյան