Հայաստանը հանդես է գալիս Ղարաբաղի հարցով Երևանի և Բաքվի միջև «թեժ գծի» ստեղծման օգտին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել Россия сегодня-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին` Sputnik Армения-ի համար, որում հայտարարել է, որ հանդես է գալիս Երևանի և Բաքվի միջև «թեժ գծի» ստեղծման օգտին` շփման գծում կատարվող իրադարձություններին օպերատիվ կերպով արձագանքելու համար:

«Կարելի է, եթե դա օգուտ տա, եթե մենք օպերատիվ կերպով արձագանքենք: Ենթադրենք` շփման գծում կրակում են, և մեր տեղեկություններով` դա ադրբեջանցիներն են: Ես վերցնում են հեռախոսը, զանգահարում Ալիևին և ասում, որ կրակում են: Եվ նա դա ստուգում է»,- ասել է ՀՀ նախագահը:

Սերժ Սարգսյանը նաև նշել է, որ նման փորձ կատարվել է դեռևս 90-ականներին: «Նման փորձ արվել է 1990-կաններին, երբ ես ՀՀ ՊՆ ղեկավար էի, և մենք ուղիղ կապ ունեինք Ադրբեջանի ՊՆ ղեկավարի հետ: Մենք ծայրահեղ դեպքերում կարողանում էինք կապ հաստատել: Ներկայումս դա հնարավոր չէ»,- հավելել է նա:




Լրահոս