
Թուրինի «Յուվենտուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը, Իտալիայի հավաքականի կազմում մասնակցել է գերմանացիների դեմ ընկերական խաղին (0:0), և այդպիսով 167-րդ հանդիպումն անցկացրել ազգային թիմի կազմում:
Gazzetta dello Sport-ը գրում է, որ եվրոպական հավաքականի կազմում անցկացրած խաղերի ռեկորդի կրկնություն է դարպասապահների շրջանում: Մինչ այս ռեկորդը պատկանում էր իսպանացի Իկեր Կասիլյասին ու լատվիացի Վիտալի Աստաֆևին:
Դարպասապահների շրջանում այդ ցուցանիշով համաշխարհային ռեկորդը պատկանում է Մուհամադ Ադ-Դայեին, որը Սաուդյան Արաբիայի հավաքականում անցկացրել է 178 հանդիպում: