«Սա բացահայտ հակասահմանադրական է, Սամվել Բալասանյանն իրեն հռչակեց քաղաքապետ». պատգամավորները դիմում են Սահմանադրական դատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր առավոտյան ԲՀԿ և ՀՎԿ կուսակցությունների կողմից նախաձեռնվել էր պատգամավորական ստորագրահավաք՝ Սահմանադրական դատարան դիմելու համար և անրաժեշտ 27–ի դիմաց հավաքվել է 32 ստորագրություն: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց ԲՀԿ նախագահ նաիրա Զոհրաբյանը, հավելելով, որ ստորագրահավաքին միացել են բոլոր խմբակցություններից պատգամավորներ՝ բացառությամբ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի:

«32 պատգամավորական ստորագրությամբ մենք հանձնեցինք մեր դիմում-բողոքը Գալուստ Սահակյանին, որովհետև Ազգային ժողովը կից նամակով այն պետք է վերաուղարկի Սահմանադրական Դատարան: Խնդիրը Ընտրական օրենսգրքի 141-րդ հոդվածի 5-րդ կետը հակասահմանադրական ճանաչելն է, որով բոնուսային համակարգով Սամվել Բալասանյանն իրեն հռչակեց քաղաքապետ: Մենք վստահ ենք մեր հայցի իրավացիության և արադացիության մեջ», – նշեց նա:

Զոհրաբյանը հավելեց, որ ՍԴ-ում ԲՀԿ-ի և ՀՎԿ-ի լիազոր ներկայացուցիչները կլինեն Վահե Էնֆիաջյանը և Հովհաննես Մարգարյանը, ովքեր կներկայացնեն և կպաշտպանեն կուսակցությունների տեսակետները: «Մենք հույս ունենք, որ ՍԴ-ն անպայմանորեն հակասահմանադրական կճանաչի օրենքի այս դրույթը, որովհետև որևէ կերպ տրամաբանորեն բացատրելի չէ, թե ինչպես կարող է 34 տոկոս ստացած անձն այնուհետև ունենա մանդատների մեծամասնությունը: Սա բացահայտ հակասահմանադրական է, և մենք ակնկալում ենք, որ մինչև ՍԴ-ն չի ձգձգի պատգամավորական հայցը և հնարավորինս սեղմ ժամկետում քննարկի 32 պատգամավորի հայցադիմումը», – եզրափակեց նա:




Լրահոս