«Սասնա ծռեր»-ի գործը սրընթաց զարգանում է. ովքեր կարժանանան խիստ պատժի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Սասնա ծռեր» զինված խմբավորման գործը սրընթաց զարգանում է: Իրավապահ մարմիններին մոտ կանգնած «Ժողովուրդ» օրաթերթի հավաստի աղբյուրները հայտնում են, որ քաղաքական հրահանգն իջեցվել է, ըստ որի՝ «ճառ ասողները» ազատ են արձակվելու, իսկ «զանգ կախողները» մնալու են կալանքի տակ: Այսպես՝ երեկ հայտնի դարձավ, որ ՊՊԾ գնդի տարածքը գրավելու գործով կալանավորված 12 անդամի մեղադրանքներն ավելացել են:

Խոսքը նրանց մասին է, ովքեր ունակ են հանուն իրենց ծրագրերի զենք վերցնել եւ ըմբոստանալ: Իսկ բոլոր նրանք, ովքեր միայն քաղաքական ելույթներ են ունենում, այլ կարգավիճակում կհայտնվեն: Ասել է, թե իշխանությունների համար ռեալ վտանգ ներկայացնող կերպարները, այդ թվում՝ հանրային դեմքերը, տարիներով կմնան անազատության մեջ` ենթարկվելով ընդհուպ ցմահ ազատազրկման: Ոստիկանների վրա հարձակումը չի ներվելու»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս