Վիգեն Սարգսյանը սկսել է ազատվել Սեյրան Օհանյանի կադրերից. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի խորհրդական Դավիթ Ջամալյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է նախարարի խորհրդականի պաշտոնից:

Մեր հարցին՝ ո՞րն է պատճառը, որ դուրս է եկել ՊՆ-ից, Ջամալյանն ասել է, որ դա իր անձնական որոշումն է եղել եւ չի ցանկանում մեկնաբանել:

Հիշեցնենք, որ Դավիթ Ջամալյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2013 թվականի օգոստոսի 20-ին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի որոշման համաձայն: Ի դեպ, սոցցանցերում բավական աղմուկ էր բարձրացրել այն հանգամանքը, որ Օհանյանը խորհրդականի պաշտոնում նշանակել է ԶՈւ-ում ծառայություն չանցած անձի:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՊՆ-ում դեռ շարունակվելու են կադրային փոփոխությունները: Մեր հարցին՝ Վիգեն Սարգսյանը կադրային ջա՞րդ է իրականացնում, աղբյուրը դրական պատասխան է տվել՝ ասելով, պետք է սպասել փոփոխությունների:

Հիշեցնենք, որ նախօրեին էլ ՊՆ լրատվական վարչության պետ է նշանակվել Գեւորգ Ալթունյանը, իսկ վարչության նախկին ղեկավար Վարդան Ավետիսյանը նշանակվել է պաշտպանության նախարարի խորհրդական»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս