Գողերը պետք է նստեն ճաղերի հետևում. Նաիրա Զոհրաբյանը` 1000-ական դրամներ պահելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն օրերս Սերժ Սարգսյանին էր ներկայացրել զոհված և հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու ծրագրի մեկնարկի մասին, որով 2017թ. հունվարի 28-ից հետո զոհված եւ 1-ին կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողի ընտանիքները կստանան միանվագ 10 միլիոն դրամ ապահովագրական վճար: 2-րդ կարգի հաշմանդամություն ստացածները՝ 5 միլիոն դրամ:

Զոհվելու կամ 1-ին կարգի հաշմանդամություն ստանալու դեպքում ամսական վճարները կկազմեն 300 հազար դրամ՝ սպայական անձնակազմի, 250 հազար դրամ՝ ենթասպաների եւ 200 հազար դրամ՝ շարքայինների համար: 2-րդ կարգի հաշմանդամների դեպքում՝ 250, 200 եւ 150 հազար դրամ: Երեկ Ազգային ժողովում Վ. Սարգսյանը, ներկայացնելով նախագիծը, հայտնեց, որ հիմանադրամն ունենալու է կայք, որտեղ իրական ժամանակում արտացոլվելու է, թե որքան գումար է հավաքվել, եւ ով որքան գումար է ստացել:

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյան

-Տիկի՛ն Զոհրաբյան, որքանո՞վ կարող ենք վստահ լինել, որ զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում որպես փոխհատուցում քաղաքացիների աշխատավարձերից ամսական 1000-ական դրամը կծառայի նպատակին:

-Կա՞ որեւէ քաղաքացի, որը կասի՝ դեմ է այս նախառենությանը, իհարկե, ոչ: Որտեղ է պրոբլեը, պրոբլեմը այնտեղ է, որ չկա վստահություն, որ քաղաքացուց գանձված գումարը կհասնի տիրոջը: Այո՛, բանակը այսօր մեր այն ոլորտն է, որը կարող է ազգային համախմբման գաղափարը դառնալ: Բայց երբ նախարարն ասում է, որ ինքը չի հավատում, որ պաշտպանական ոլորտում եղել են կամ կան մարդիկ, ովքեր հարստացել են բանակի հաշվին, ես էլ ասում եմ, որ հավատում եմ, որ բազմաթիվ գողեր, նրանց ասում եմ գողեր, հարստացել են բանակի հաշվին: Երբ տեսնում ենք, թե ինչպես են ապրել, ապրում պաշտպանության ոլորտի տարբեր պաշտոնյաներ, գեներալներ, մատակարարման բաժնի տարբեր պատասխանատուներ, որոնց աշխատանքից հանեցին: Հանեցին, որ լավ էին աշատո՞ւմ, հանցեին, որ վատ էին աշխատում: Ի՞նչ արեցին այդ չարաշահումերի համար, գնացին սանատորյա՝ իրենց թալանածը, իրենց գողոնը վայելելու: Երբ այդ գանձագողերին, բանակագողերին կբերեին, պատասխանատվության կենթարկեին ու կտանեին, շան թուլի նման կնստացնեին կալանավայրում, մենք կհասկանայինք, որ զինվորի հաշվին հարստացածը, գողը, շունը նստած է ճաղերի հետեւում, այդ ժամանակ վստահություն կլիներ համակարգի հանդեպ:

-Ո՞րն է լուծումը:

-Չգիտեմ, պատրաստ չեմ այդ հարցին պատասխանել, այս պահին լուծումը տեսնում եմ այն, որ գողոցածը պետք է վերադարձվի, գողերը պետք է նստեն ճաղերի հետեւում, եւ այդ ժամանակ նոր կարելի է մտածել հաջորդ քայլի մասին:

զրուցեց Քնար Մանուկյանը




Լրահոս