Այսօր՝ նոյեմբերի 17-ին, պետք է տեղի ունենար Կառավարության հերթական նիստը, որը, սակայն, հետաձգվել է վաղը:
Սովորաբար ամեն հինգշաբթի Կառավարության շենքի դիմաց են հավաքվում մի շարք քաղաքացիներ և բարձրաձայնում են իրենց խնդիրները` ակնկալելով, որ դրանք կստանան լուծումներ:
Այսօր Կառավարության նիստ չկար, բայց կային պահանջատեր քաղաքացիները՝ «սարիթաղցիները», «նաիրիտցիները», «հաշմանդամ օդաչուները» և այլք:
Ոստիկանության ծառայակիցներն էլ շենքը «պաշտպանում» էին քաղաքացիներից: