Կարեն Կարապետյանի կառավարությունը մեր շարժիչ ուժն է. Սերժ Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը համալրվում է նոր դեմքերով: «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության գործադիր տնօրեն Դմիտրի Կիսելյովը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից հետաքրքրվել է, թե ինչ է վերջինս ակնկալում ՀՀ նոր կառավարությունից:

«Կառավարության առաջին խնդիրը կառավարման էֆեկտիվության բարձրացումն է: Եվ ապա նաև մեր տնտեսության վիճակի վերլուծումը, որպեսզի վեր հանվեն բոլոր խոչընդոտներն ու խնդիրները: Վերջին 5 տարում մեր տնտեսությունն աճել է 20 տոկոսով: Աճը կազմում է տարեկան միջինը 4 տոկոս: Սակայն այդ ցուցանիշները չեն բավարարում ո՛չ մեզ, ո՛չ ՀՀ քաղաքացիներին: Նրանք ավելին են պահանջում, և մենք նույնպես ավելին ենք ցանկանում: Այդ իսկ պատճառով ես հուսով եմ և կարծում եմ, որ նոր կառավարությունը կհաղթահարի դա: Կարեն Կարապետյանը, նրա թիմը, մեր ընդհանուր թիմը, լավ են տրամադրված: Եվ իսկապես նրա կառավարությունը մեր շարժիչ ուժն է»,-ասել է Սերժ Սարգսյանը Կիսելյովին տված հարցազրույցում:




Լրահոս