ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության գործադիր տնօրեն Դմիտրի Կիսելյովի հետ հարցազրույցում անդրադարձել է ներքին անձնագրերով ՌԴ քաղաքացիների՝ Հայաստան այցի հնարավորության մասին հարցին:
«Մենք ընդհանրապես որևէ խնդրահարույց հարց չունենք Ռուսաստանի հետ: Սակայն երբեմն լինում են հարցեր, որոնց չորոշված լինելը թյուրըմբռնում է առաջացնում: Ես արդեն մի քանի տարի Վլադիմիր Վլադիմիրովիչի և Սերգեյ Վիկտորովիչ Լավրովի հետ խոսում եմ այդ թեմայի շուրջ: Նրանք ասում են. «Ռուսաստանի բնակչության 90 տոկոսը հնարավորություն չունի իր սովորական անձնագրով մեկնել Հայաստան: Ինչպե՞ս է դա պատահում: Մենք չենք անցնում մաքսային հսկողություն, սակայն անցնում ենք անձնագրային հսկողություն»: Հասկանալի է, որ դա միայն տնտեսական հարցեր չեն: Մենք մշտապես ասում ենք, թե ինչ հավելյալ ջանքեր գործադրենք, որպեսզի Հայաստանում պահպանվի, տարածվի ռուսաց լեզուն: Դա մեթոդներից մեկն է: Հասկանալի է, որ ռեստորանում կամ հյուրանոցում, որտեղ կսպասարկեն ռուս զբոսաշրջիկներին, չի լինի անձնակազմ, որը լավ կիմանա ռուսաց լեզու: Կարծում եմ, որ հաջորդ տարի մենք մեծ աջ կգրանցենք»,-ասել է ՀՀ նախագահը: