
ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը լրագրողների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում նշել էր, որ ինքը խնդրելու է ԱԺ բոլոր պատգամավորներին կողմ քվեարկել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթին:
Այսօր առաջին ընթերցմամբ նախագիծն ընդունվեց, կողմ էին քվեարկել 102 պատգամավորներ, երեքը չէին ընդառաջել Վիգեն Սարգսյանին և դեմ էին քվեարկել օրինագծին:
Երեք պատգամավորներն են՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ և խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Ձեռնպահ քվեարկողներ չկային: