ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության գործադիր տնօրեն Դմիտրի Կիսելյովի հետ հարցազրույցում պատմել է իր երազանքի մասին:
Սերժ Սարգսյանը հայտնել է, որ ցանկանում է իր երկիրը հզոր տեսնել, որը խնդիրներ չունի ո՛չ Ադրբեջանի, ո՛չ Թուրքիայի հետ:
«Ես ցանկանում եմ, թերևս դա անհնար երազանք է, որպեսզի բոլոր հայերը հավաքվեն Հայաստանում: Շատ կլինենք, հասկանո՞ւմ եք: Երբ իսկապես բոլորը հավաքվեն, նրանք 4 կարծիք ունեն միևնույն հարցի շուրջ: Սակայն այդպես հարմարավետ է: Այնուամենայնիվ, միասին մենք ուժեղ ենք»,-ասել է Սերժ Սարգսյանը: