Հարկադիր կատարման ծառայության Երևանի և մարզային բաժինների թափուր պաշտոնները համալրելու նպատակովանցկացված մրցույթի արդյունքում հաղթող են ճանաչվել 9 մասնակիցներ: Երեկ՝ նոյեմբերի 16-ին, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի հրամաններով նորանշանակ հարկադիր կատարողները համալրել են Ծառայության Երևանի, Կոտայքի, Տավուշի, Գեղարքունիքի, Շիրակի և Արմավիրի մարզային բաժինները:
Հարկադիր կատարման ծառայությունը շնորհավորում է նորանշանակ աշխատակիցներին և հաջողություն մաղթում հարկադիր կատարողի բարդ ու պատասխանատու աշխատանքում: