
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ռուսական իշխանություններին առաջարկել է բելառուսական որոշ արդյունաբերական ձեռնարկությունների սեփականաշնորհում՝ «Բաշնեֆտ»-ի բաժնետոմսերի փոխարեն: Այս մասին նա հայտարարել է Մինսկում ռուսական ԶԼՄ-ների հետ զրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Դուք հետաքրքրված եք այդ ձեռնարկություններով, դուք ցանկանում եք գնել դրանք: Ես հետաքրքրված եմ նավթի արդյունահանմամբ, առնվազն 25 միլիոն տոննա, որը մենք վերամշակում ենք Բելառուսում, իսկ 7, 8, 10 միլիոն տոննան մենք կարող ենք ձեռք բերել Ռուսաստանից»,-ասել է Լուկաշենկոն:
Լուկաշենկոն նշել է, որ երկու կողմերը պետք է որոշակի պայմաններ մշակեն, որպեսզի չմրցակցեն և չխանգարեն միմյանց: