Ֆուտզալի Հայաստանի Գավաթի խաղարկությունը կմեկնարկի 2017թ.

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՖՖ գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում ֆուտզալի Հայաստանի առաջնության և «Ֆուտզալ Բիզնես Լիգա» մրցաշարի մասնակից թիմերի ներկայացուցիչների հետ: Այն կազմակերպել էր ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժնի Ֆուտզալի և կանանց ֆուտբոլի բաժանմունքը: Հանդիպումը ղեկավարում էր ՀՖՖ Ֆուտզալի և կանանց ֆուտբոլի կոմիտեի նախագահ Սուքիաս Ավետիսյանը:

Հանդիպման նպատակն էր ծանոթացնել թիմերին 2017թ. սկզբին նախատեսվող ֆուտզալի Հայաստանի գավաթի խաղարկության մեկնարկին և անցկացմանը: Հանդիպմանը ներկա էին ՀՖՖ Ֆուտզալի և կանանց ֆուտբոլի բաժանմունքի պետ Խորեն Զարգարյանը, ՀՖՖ մրցավարական բաժնի պետ Կարեն Նալբանդյանը և ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին կազմակերպչական բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում էին ֆուտզալի գավաթի խաղարկության անցկացման կանոնակարգին, մրցավարների աշխատանքի, հանդիպումների կազմակերպման և տեսագրման, ֆուտբոլիստների գրանցման հետ:




Լրահոս