
Վրաստանի նորընտիր խորհրդարանի լիազորությունների ճանաչումից հետո երկրի կառավարության լիազորությունները վաղը կդադարեցվեն, փոխանցում է «Գրուզիա օնլայն»-ը:
Դրանից հետո խորհրդարանում կսկսվեն գործընթացներ՝ կապված նոր կառավարության ձևավորման հետ:
Վարչապետի թեկնածուն 7 օր ժամկետում ընտրում է նախարարների թեկնածուներին և խորհրդարանին ներկայացնում կառավարության նոր կազմը: Կառավարության վստահության հարցը դրվում է քվեարկության 7 օր ժամկետով:
Վստահության ստացման համար կառավարությունը պետք է ստանա խորհրդարանի կազմի մեծամասնությունը: