
«Ամերիկանո»-ն «Ռուսիանո» անվանափոխելու առաջարկը եղել է ոչ թե ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևինը, այն նրա հայ գործընկերը՝ Կարեն Կարապետյանինը, գրում է Lenta.ru-ն՝ հղում անելով «360» հեռուստաալիքին:
Հեռուստաալիքի տվյալներով՝ նոյեմբերի 16-ին Մոսկվայում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ Մեդվեդևը դժգոհել է սրճարանի քաղաքականապես ոչ կոռեկտ անվանումից և առաջարկել փոխել անվանումը: Սակայն նա միայն մի մասն է արտաբերել:
«Եկեք փոխենք «Ամերիկանո»-ն»,-կատակել է ՌԴ վարչապետը: Ինչին Կարեն Կարապետյանն արձագանքել է՝ առաջարկելով «ռուսիանո» տարբերակը: