«Քարե դարդ»-ի հերոսների տեսքով տիկնիկներ կհայտնվեն շուկայում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ATV» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Քարե դարդ» հումորային նախագծի պրոդյուսեր եւ դերասան Վաչե Թովմասյանը սիթքոմի հետ կապված մի քանի նոր պլաններ ունի, որոնց մասին պատմել է «Ժողովուրդ»-ին:

Նրա խոսքով` «Քարե դարդ»-ը շուտով հանդիսատեսին կմատուցվի նաեւ համերգային ծրագրի տեսքով. սիթքոմի անձնակազմը հանդես կգա հումորային նախագծի մոտիվներով նոր շոու-ծրագրով. «Ծրագրի սցենարն արդեն գրեթե պատրաստ է, շուտով կմեկնարկեն փորձերը: Մտադիր ենք այն հագեցնել ֆանտաստիկայի տարրերով, շոուին բնորոշ էլեմենտներով, որպեսզի մեր աշխատանքը տարբերվող լինի: Շոու-ծրագիրը հանդիսատեսի դատին կհանձնվի Ամանորից հետո»,-մանրամասնեց Վաչեն:

15152989_1155708141174568_659026555_o

Նա պատմեց նաեւ սիթքոմին առնչվող մեկ այլ նախագծի մասին, որը վերաբերում է «Քարե դարդ»-ի հերոսների տեսքով տիկնիկների արտադրությանը: Վաչեի խոսքով` սա ոչ միայն բիզնես-նախագիծ է, այլեւ սիթքոմի վրա հանրության ուշադրությունը բեւեռելու կրեատիվ միջոց. «Խաղալիքները շուտով կլինեն շուկայում: Մեզ ծավալուն աշխատանք է սպասվում, հիմա դիզայնին առնչվող աշխատանքներ ենք իրականացնում: Փորձում ենք հասցնել այնպես անել, որ մինչեւ Նոր տարի սիթքոմի հերոսներից գոնե մեկի կերպարով տիկնիկը հայտնվի վաճառքում:

15134142_1155708144507901_135665129_o

Իսկ հերոսների ամբողջական հավաքածուն շուկայում կլինի հաջորդ տարի, այն, թերեւս, կներկայացվի միանգամից մի քանի խանութներում (կոնկրետ մեկ բրենդի հետ համագործակցություն չկա): Տիկնիկների թվում կլինեն շարժվող ոտքերով եւ ձեռքերով մոդելներ, ինչպես նաեւ` փափուկ խաղալիքներ: Կարծում եմ` մեզ կհաջողվի ուրախացնել փոքրիկներին»,-ասաց հումորիստը:

15134370_1155708131174569_40259811_n

Վաչեն անդրադարձավ նաեւ «Վիտամին» հումորային ակումբի տղաների գործունեությանը` նշելով, որ նրանց` ակումբային (ոչ եթերային) տարբերակով ելույթները, հավանաբար, շարունակական բնույթ կկրեն:

Աննա Բաբաջանյան




Լրահոս