
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում պատրաստակամություն են հայտնել վերականգնել երկու երկրների հարաբերությունները:
Մասնավորապես, Պուտինը հայտարարել է ամերիկյան նոր ադմինիստրացիայի հետ աշխատելու պատրաստակամության մասին: Թրամփն իր հերթին, Ուշակովի խոսքով, պատրաստակամություն է հայտնել զարգացնել Ռուսաստանի, ինչպես նաև անձամբ Պուտինի հետ հարաբերությունները:
Ընդ որում, Ուշակովը նշել է, որ զրույցի ընթացքում, որը տևել է մոտ մեկուկես ժամ, արձանագրվել է ներկայիս երկկողմ հարաբերությունների վատագույն վիճակը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Թրամփը երդմնակալությունից հետո կմեկնի Ռուսաստան: