Դա շատ լավ աշխատելու արդյունք է. Վարդենիսի ոստիկանապետն իր տեղափոխման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն գրել է, որ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանը ազատվել է նշված պաշտոնից եւ նշանակվել ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ: Իսկ ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ, փոխգնդապետ Համլետ Ղամբարյանը նշանակվել է ոստիկանության Արարատի բաժնի պետ:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց արդեն Վարդենիսի նախկին ոստիկանապետ Համլետ Ղամբարյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, «Դա շատ լավ աշխատելու արդյունք է: Դուք որոշեք: Ի՞նչ տարբերություն, Արարատի մարզը վատ մա՞րզ է: Միշտ էլ բարեփոխումների արդյունք է»:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել էր, որ Վարդենիսի ոստիկանապետը անցնում է երեք տարբեր քրեական գործերով:

Իսկ մեր այն հարցին` հնարավոր է այդ փոփոխությունը կապված լինի իր քրեական գործերի հետ, Ղամբարյանը խուսափեց պատասխանել:

 




Լրահոս