Եթե զբաղվում ես քաղաքականությամբ, պետք է լինես կուսակցության ներկայացուցիչ. Էդուարդ Շարմազանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ ԳՄ նիստը: Նիստի ավարտից հետո ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ՀՀ նախկին վարչապետ, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Հովիկ Աբրահամյանը չի մասնակցել նիստին։

Շարմազանովը նաև նշեց, որ նիստի ընթացքում քննարկել են կանոնադրական եւ ծրագրային մի շարք հարցեր, ինչպես նաև առաջարկություններներ են ներկայացվել, որոնց վերաբերյալ որոշումը կկայացվի մինչեւ նոյեմբերի 26-ին սպասվող համագումարը։

Անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ՀՀԿ-ին անդամագրվելուն, Շարմազանովը ասաց, որ նա դեռ դիմում չի գրել։ «Գործնականում ՀՀ -ում անկուսակցական քաղաքական գործիչները չասեմ՝ ապագա չունեն, բայց ամեն ինչ գնալու է նրան, որ եթե զբաղվում ես քաղաքականությամբ, պետք է լինես կուսակցության ներկայացուցիչ»,-հավելեց նա:




Լրահոս