
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի հավաստի աղբյուրները հայտնում են, որ նոր ձևավորված կառավարությունում բարձր պաշտոններ զբաղեցրած անձինք, այդ թվում նախարարները, որոնք Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ չեն, մինչեւ նոյեմբերի 26-ը կայանալիք ՀՀԿ համագումարը, մեկ մարդու պես կանդամագրվեն Հայաստանի հանրապետական կուսակցության շարքերը:
Իհարկե, մինչ այս նրանք բոլորը տարբեր առիթներով ասել են, որ չեն լինելու ՀՀԿ-ական, բայց ճակատագիրը նրանց հանդեպ բավականին դաժան է: Վերջին վառ օրինակը ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն էր, ով երեկ հաստատեց տեղեկությունը, որ արդեն հանրապետական է դառնում: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը եւս Հանրապետական կուսակցության անդամ կդառնա: