«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի գլխին սև ամպեր են կուտակվել: Եվ այս վիճակը ստեղծվեց այն ժամանակ, երբ հայտնի դարձավ, որ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը հրաժարվել է իր նախորդի` Արմեն Աշոտյանի` ԿԱԻ-ի կողմից ստացված «Տուարեգ» մակնիշի ավտոմեքենայից, եւ այն աճուրդի է հանվել:
Այսպես՝ նախ վերահսկիչ պալատն այստեղ ստուգումներ իրականացրեց` եզրակացնելով, որ ընկերությանը տրամադրված 140 մլն դրամաշնորհը սխալ է ծախսվել: Ապա ՀՀ գլխավոր դատախազությունը այս եզրակացության հիման վրա քրեական գործ հարուցեց, որը նախաքննության փուլում է: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ հիմա էլ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն է ստուգումներ իրականացնում հարկային պարտավորությունների մասով:
Ընկերության տնօրեն Նորայր Ղուկասյանը «Ժողովուրդ»-ին պարզաբանեց, որ ՊԵԿ-ի ստուգումները 2012-13թթ-ին են վերաբերում. «Ես պնդում եմ, որ ընկերությունը ոչ մի խախտում էլ չի արել»,- վստահեցրեց տնօրենը: Հիշեցնենք, որ չարաբաստիկ «Տուարեգը» ԿԱԻ-ն նվիրել էր նախկին նախարար Արմեն Աշոտյանին»:
Ավելի մանրամասը` թերթի այսօրվա համարում