
Կառավարության նիստի սկզբում վարչապետ Կարեն Կարապետյանը գործադիրի անդամներին կրկին բազմաթիվ հանձնարարականներ տվեց: Բացի դրանցից, վարչապետն անդրադարձավ նաև գարեջրի շուկային և վերջերս կիրառված տուգանքներին:
Նա կոչ արեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին ստուգել առաջին անհրաժեշտության ապրանքների շուկան, որոնց շուրջ մարդիկ դժգոհություն են արտահայտում, այլ ոչ թե գարեջրի շուկան, որտեղ մի քանի խաղացողներ կան:
Հիշեցնենք, որ օրեր առաջ տուգանվել էր «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ն, որը պատկանում է ԱԺ ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանի ընտանիքին: Վերջինս նշեց, որ տեղյակ չի եղել անգամ նման նիստի հրավիրման մասին և անօրինական համարեց տուգանքը:
Այլ հանձնարարականները և մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: