Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են ԼՂ հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Մարկ Էյրոն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են միջազգային մի շարք հարցեր:

Ինչպես հայտնել են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունում, զրույցը տեղի է ունեցել ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ:

«Քննարկման ժամանակ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ուշադրություն է հրավիրել Սիրիայի իրավիճակում միակողմ գործողություններից զերծ մնալու անհրաժեշտության մասին, որոնք սրում են կոնֆլիկտը»,-ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է նաև  Ռուսաստանի հասցեին մեղադրանքների անթույլատրելիության մասին:

ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ կողմերն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ուղիներ փնտրելու անհրաժեշտությանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) գործունեությանը:




Լրահոս