Վաշինգտոնն ապացույցներ ունի Ռուսաստանի կողմից ամերիկյան կառույցների, կուսակցությունների, առանձին քաղաքական գործիչների փոստերի վրա կիբերհարձակումների մասին: Այս մասին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման, փոխանցում է BBC-ն:
«Մենք հստակ ապացույցներ ունենք այդ առումով»,-ասել է Օբաման՝ հավելելով, որ Ռուսաստանի նման պահվածքը «նոր չէ», նման գործողություններ են իրականացրել նաև այլ երկրներ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ռուս հաքերները հարձակում են սկսել ամերիկյան վերլուծական կենտրոնների վրա ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից մի քանի ժամ անց: