
ՌԴ Պետդումայի պրոֆիլային կոմիտեն առաջարկել է ընդունել Հայաստանի հետ ՀՕՊ (հակաօդային պաշտպանական) համակարգերի ստեղծման մասին համաձայնագրի վավերացման մասին օրինագիծը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հոկտեմբերին փաստաթուղթը ներկայացվել է ստորին պալատ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Համաձայնագիրը կնքվել է Մոսկվայում 2015թ. դեկտեմբերի 23-ին:
Համաձայնագիրը ենթադրում է միավորված տարածաշրջանային հակաօդային պաշտպանական համակարգերի ստեղծում՝ որպես ԱՊՀ երկրների հակաօդային պաշտպանական միավորված համակարգերի հիմնական մաս, ասվում է օրինագխի փաստաթղթերում:
Համաձայնագիրը կնքվել է 5 տարի ժամկետով՝ ավտոմատ երկարաձգվելու հնարավորությամբ:
Բացատրական հուշագրում ասվում է, որ համաձայնագիրը լիովին պատասխանում է Ռուսաստանի շահերին: