Խորհրդարանի ձևավորման գործընթացն արդեն մեկնարկել է. «պապաների» շնորհիվ ԱԺ-ում հայտնված պատգամավորների հետքերով (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ապագա խորհրդարանի ձեւավորման գործընթացն արդեն կարելի է ասել՝ մեկնարկել է, բայց կուլիսային մակարդակով: Իսկ ինչպես է սովորաբար Հայաստանում ձեւավորվում խորհրդարանը:

Տարիներ շարունակ ազգային ժողովի պատգամավորներ են ընտրվել այն մարդիկ, ովքեր իշխանության վերին օղակներում ունեն հովանավորներ, որոնք ցուցակների կազման վրա որոշիչ ազդեցություն են ունեցել: Այդ պահապանները «քավոր կանգնելով» ապագա խորհրդարանականների համար՝ մի կողմից իրենց էլ «կրակն են գցում», որովհետեւ դառնում են ընտրյալ խորհրդարանականների գործունեության համար պատասխանատուները: Ակնհայտ է, որ այժմյան խորհրդարանի մեծամասնությունը ոչ քաղաքական դեմքեր են, ընտրվել են որեւէ ազդեցիկ անձնավորության «կոճակը» լինելու համար: Ինչո՞ւ կոճակը: Որովհետեւ այդ պատգամավորներն ԱԺ-ում իրենց գործունեությունը ծավալում են՝ նախապես քայլերը համաձայնեցնելով իրենց հովանավորների հետ:

Այս պահին դիտարկենք այն պատգամավորներին, որոնք Աժ-ում են հայտնվել իրենց «պապաների» շնորհիվ: Կարինե Աճեմյան եւ Գագիկ Մելիքյան եւ էլի մի շարք ՀՀԿ-ականներ: Այս պատգամավորները ՀՀԿ-ում հայտնվել են ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի շնորհիվ եւ այժմյան ՀՀԿ-ում էլ շարունակում են գոյատեւել որպես Մարգարյանի ժառանգորդներ:

karine ajemyan

gagik-meliqyan

ՀՀԿ-ում շատ են նաեւ «երեսփոխան» պատգամավորները: Նրանք, ովքեր իրենց շահերի պաշտպանության համար հաճախ են փոխել իրենց «տերերին»: ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը համարվում է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կադրերից: Բայց Քոչարյանի հեռանալուց եւ Սերժ Սարգսյանի դիրքերն ամրապնդվելուց հետո Այվազյանը իր հավատարմությունը ցուցաբերեց Սարգսյանին:

vardan ayvazyan

Քոչարյանի շնորհիվ ԱԺ-ում հայտնված պատգամավորներից է նաեւ անկուսակցական, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վոլոդյա Բադալյանը: Վերջինս Ռոբերտ Քոչարյանի խնամին է, ով, սակայն, մշտապես պարտաճանաչ ներկա է լինում ԱԺ բոլոր նիստերին:

volodya-badalyan

Աշոտ Արսենյան անուն-ազգանունը որպես պատգամավոր քչերին է հայտնի: Նրան շատերը ճանաչում են որպես Ջերմուկի Արսենյան: Վերջինս տարիներ շարունակ համարվում էր ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կոճակը, սակայն նախկին վարչապետի դիրքերը թուլանալուց հետո Արսենյանը վազեց Սերժ Սարգսյանի դուռը:

17546

Հովիկ Աբրահամյանի նախկին հավատարիմներից է համարվում Արայիկ Գրիգորյանը, ով առավել հայտնի է «Ավշարի Արայիկ» անվամբ: Հովիկ Աբրահամյանի «հեռանալուց» հետո անգամ լուրեր շրջանառվեցին, որ իշխանությունները ցանկանում են Գրիգորյան եղբայրների «տիրապետության տակ» հանձնել Արարատի մարզը: Սակայն Աբրահամյաններին «գահընկեց» անելը բավականին բարդ է: Հիշեցնենք, որ Արարատի նախկին մարզպետ, բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանը եւ Արայիկ Գրիգորյանը եղբայրներ են:

arayik-grigoryan1

Հովիկ Աբրահամյանի միջոցով պատգամավորական մանդատ ձեռք բերած, բայց մինչ օրս հավատարիմ մարդը Կարինե Պողոսյանն է: Վերջինս նաեւ Աբրահամյանի մորաքրոջ թոռն է:

karine-poxosyan

2013 թվականի խորհրդարանում հայտնի գործարար Հրանտ Վարդանյանը, չցանկանալով տեսնել իր որդիներին, նրանց փոխարինեց իր կողմից այլ վստահելի անձանցով, ինչպիսիք են Արմեն Բաբայանը եւ Մարինե Մարաբյանը, որոնք ԱԺ-ում աչքի են ընկել իրենց լռությամբ:

default

marine-marabyan

ՀՀԿ-ում, բացի հնաբնականերից, իրենց տեղն ու դերն ունեն նաեւ երիտթեւի ներկայացուցիչները, որոնք եւս բաժանվում են երկու խմբի` ՀՀԿ-ի հնաբնակների ազդեցության տակ գտնվողներ եւ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ-ի դեսպանի՝ Միքայել Մինասյանի հավատարիմներ: Այդպիսի պատգամավորների թվում են «Միացյալ ազատական կուսակցության» անդամներ, իհարկե, ՀՀԿ խմբակցության երիտասարդ պատգամավորներ Նաիրա Կարապետյանը, Լեւոն Մարտիրոսյանը եւ Սամվել Ֆարմանյանը:

naira-karapetyan

levon-martirosyan1

samvel-farmanyan

Միքայել Մինասյանը, սակայն, ՀՀԿ-ով չի սահմանափակվել: Դաշնակցական պատգամավոր Կարեն Շախմուրադյանը ևս Մինասյանի կոճակներից է դաշնակցության կազմում:

karen-2

Այն, որ Սամվել և Կարեն Կարապետյանները մեծ ներուժ ունեն մեր երկրի ներքաղաքական կյանքում, գաղտնիք չէ, զարմանալի չէ նաեւ այն, որ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը ԱԺ-ում ունի իր կոճակ սեղմողներին: Այդպիսիք են` Արտակ Դավթյանը, Հակոբ Ռաֆիկի Հակոբյանը, Մկրտիչ Մինասյանը, Հովհաննես Սոֆոյանը եւ էլի մի քանիսը:

TH_Artak-Davtyan

hakob-hakobyan

mkrtich-minasyan

hovhannes-sofoyan

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն էլ անմասն չի մնացել «քավոր կանգնելու» արարողությունից: Խաչատրյանը իր հովանու տակ է վերցրել պատգամավորներ Արմեն Կարապետյանին եւ Հայկ Գրիգորյանին:

armen-karapetyan

hayk-grigoryan

Այս առումով «ամենաթափթված» վիճակը ԲՀԿ-ում է: ԲՀԿ ցուցակով ԱԺ են մտել այնպիսի դեմքեր, որոնք քաղաքական թատերաբեմում երբեւէ լուրջ դեր չեն ունեցել: ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի համար կարեւորը ոչ թե Հարվարդ ավարտելն է եղել, այլեւ կուսակցության համար ձայներ հավաքելու կարողությունը: Ծառուկյանի թեթեւ ձեռքով խորհրդարանում են հայտնվել Արագած Ախոյանը, Արայիկ Աղաբաբյանը, Բազմասեր Առաքելյանը, նախկին գյուղապետ Արմեն Ավետիսյանը, քաղաքաշինության նախկին նախարար, նախկին ՕԵԿ-ական Արա Արամյանը, Հայկ Խաչատրյանը, Վահագն Մախսուդյանը, Աբրահամ Մանուկյանը, Տիգրան Ներսիսյանը, Մուշեղ Պետոյանը, Մերուժան Սիմոնյանը, Տիգրան Ստեփանյանը, Մելիք Մանուկյանը…

aragac-axoyan

arayik-axababyan

bazmaser araqelyan

armen-avetisyan

ara-aramyan1

hayk-gevorgyan

vahagn_600x338-thumb

abraham-manukyan1

http-slaq-am-images-news_0-232043191403863362

mushex petoyan

icon

Tigran-stepanyan-600x367

meliq-manukyan-600x373

Հայրենի խորհրդարանում կան նաեւ այնպիսի պատգամավորներ, որոնք իրենց տեսակով կոճակի դեր չեն կատարում, ուղղակի կարողացել են մանդատ ձեռք բերել քաղաքական լուրջ դեմքերի հետ ծանոթ-բարեկամական կապերի շնորհիվ: Օրինակ՝ ՀՀԿ-ական Արթուր Գեւորգյանը ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան է,

artur-gevorgyan

Մուրադ Գուլոյանի որդին ամուսնացած է Գագիկ Ծառուկյանի ավագ դստեր հետ:

murad-guloyan

ՕԵԿ-ական Լեւոն Դոխոլյանը Հեղինե Բիշարյանի քրոջ փեսան է:

levon-doxolyan

Կորյուն Նահապետյանը Սամվել Ալեքսանյանի քրոջ փեսան է:

koryun nahapetyan

Գարեգին Նուշիկյանը ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի խնամին է:

garegin-nushikyan

Ռուբեն Սադոյանը Գագիկ Բեգլարյանի եղբոր սանիկն է:

ruben-sadoyan-600x397

Ռոբերտ Սարգսյանը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին է:

robert-sargsyan

ԱԺ-ում իր կոճակն ունենալու «պատվին» են արժանացել նաեւ Բարսեղ Բեգլարյանը` Ֆլեշի Բարսեղը, որի հովանավորյալը Վահրամ Մկրտչյանն է:

vahram-mkrtchyan

Իսկ ահա Սերժ Սարգսյանի թիկնազորի ղեկավար Վաչագան Ղազարյանը «գառանտ է կանգնել» Արտակ Սարգսյանի` Սասի Արտակի համար:

artak-sargsyan

Այս շարքում իր տեղն ունի նաեւ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, նրա կոճակն էլ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Ստեփանյանն է:

arm143210041890

Այս ամենից կարելի է եզրակացնել, որ այս անձանց «խորհրդարանական» ճակատագիրը կախված կլինի քաղաքական դաշտում իրենց «պահապանների» ունեցած ազդեցությունից եւ վերադասների մոտ ունեցած վստահությունից:

Վահագն Հակոբյան




Լրահոս