Թուրքիան Ռուսաստանի հետ С-400 զենիթահրթիռային համակարգերի գնման շուրջ բանակցություններ է վարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշըկը հայտարարել է, որ Թուրքիան Ռուսաստանի հետ С-400 մեծ և միջին հեռահարության զենիթահրթիռային համակարգերի գնման շուրջ բանակցություններ է վարում:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը հայտարարել էր, որ Մոսկվան և Անկարան մշակում են հակահրթիռային պաշտպանական համակարգերի թուրքական ազգային ծրագրի  ստեղծման հարցով հնարավոր համագործակցության մանրամասները, այդ հարցը քննարկվել է հոկտեմբերի 10-ին Ստամբուլում Պուտին-Էրդողան հանդիպման ժամանակ:

«Հույս ունենք, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները լուրջ կվերաբերվեն այդ հարցին, և մեր համակարգը կհամատեղի Դաշինքի պահանջների հետ: Սակայն մենք ոչ մի դեպքում չենք մերժի Ռուսաստանի առաջարկն ու ակտիվորեն կմշակենք այն»,-ասել է Իշըկը թուրքական NTV-ի եթերում:




Լրահոս