Այսօր Մոսկվայի Սավյոլովսկի շրջանի դատարանում անցկացվել է հերթական նիստը, որտեղ դիտարկվում է Gelandewagen-ի սկանդալային ավտոարշավորդ Մառա Բաղդասարյանի նկատմամբ ադմինիստրատիվ գործը, փոխանցում է Life.ru-ն:
Մառա Բաղդասարյանին հիշեցրել են այն մասին, որ նա հարվածել է Life.ru-ի թղթակցին: Թղթակիցները հարցրել են 23-ամյա Մառա Բաղդասարյանին, թե չի ցանկանում արդյոք ներողություն խնդրել, վերջինս միայն լռել է: Հատկանշական է, որ Բաղդասարյանը սկսել է հերքել, չնայած այն բանին, որ կա հարձակման տեսագրությունը:
Մառա Բաղդասարյանը հարված է Life.ru-ի թղթակցին՝ փորձելով վերջինիցս խլել տեսախցիկը: