«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն «Արսենալի» հետ հանդիպումից առաջ նշել է, որ շրջապատի կողմից բավարար հարգանք չի զգում. «Պրեմիեր լիգայում վաղը կհանդիպեն այն թիմերը, որոնց ղեկավարում են առաջնության լավագույն ցուցանիշները գրանցած մարզիչները: Կարծում եմ, որ Վենգերին հարգում են, իսկ ինձ՝ ոչ, չնայած, որ ես իմ վերջին տիտղոսը նվաճել եմ 18 ամիս առաջ»:
Նա նաև նշել է, որ ցանկանում է 4-րդ անգամ նվաճել Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոնի տիտղոսը: