Armenian text to speach

Բոլորս պետք է զգոն լինենք և սպասենք պատերազմին, որ նույն բանը կարող է կրկնվել և ավելի թեժ ձևով. Ռուբեն Գևորգյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Ռուբեն Գեւորգյանը անդրադառնալով «Պահեստազորի սպաների համահայկական միության» նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Վարդան Ավետիսյանի հայտարարությանը` «մոբիլիզացնել կամավորական բոլոր ուժերը ու հատկապես նոյեմբերի 11-ից 18-ը պատրաստ լինել իրադարձությունների ցանկացած զարգացմանը»՝ նշեց.» Զգում եմ, որ ինքը իր ամեն օրվա ասածն է ուզեցել ասել,որ հավաքվեք մի բռունց դարձեք քանի որ իրավիճակը լարված է եւ ամեն ինչ սպասվող է» :

-Պարոն Գեւորգյան, ինչպես կմենկաբանեք Վարդան Ավետիսյանի հայտարարությունը եւ հատկապես ինչու է նա նշում, որ նոյեմբերի 11-ից 18-ը պետք է պատրաստ լինել իրադարձությունների ցանկացած զարգացման:

-Չեմ ուզում հիմնականում անդրադառնալ նոյեմբերի 11, 17,16 կամ նոյեմբերի քանիսից քանիսը, քանի որ սահմանում իրավիճակը ոչ միայն լարված է այլ կասեի, եթե զոհվում է զինվորը ուրեմն մենք պատերազմում ենք անկախ նրանցից դա թեժ պատերազմ է, ինչ պատերազմ է, պատերազմը մնում է պատերազմ: Վարդան ավետիսյանի համար ես կարող եմ ասել հետեւայլը , որ նա զգոն գեներալ է եղել միշտ եւ նա ավելի մոտ է կանգնած բանակի խնդիրներին: Նա միշտ էլ զգոնություն է պահանջել ազատամարտիկներից, կամավորականներից , քանի որ իր աշխատանքի բնույթը հիմնականում այդ դաշտում է եղել եւ բնականբար այդ ամեն ինչը ես համարում եմ իր կողմից արդարացված :Ինքը ինչ-որ արտահայտվում է հաստատ ոչ թե ի ցանկանում է ժողովրդի մեջ ինչ-որ տրամադրություն ստեղծել, այլ ինքը միշտ էլ զգոնություն է քարոզել, միշտ էլ ուզեցել ազատամարտիկների հավաքագրել եւ զգում եմ, որ ինքը իր ամեն օրվա ասածն է ուզեցել ասել, որ հավաքվեք, մի բռունց դարձեք քանի որ իրավիճակը լարված է ամեն ինչ սպասվող է: Ես էլ այսօր կարող եմ ասել, չգիտես ինչ կկատարվի, կարող է արթնանանք ու պատերազմ սկսվի, բայց դա չի նշանակում , որ մենք ուզում ենք պանիկայի ենթարկենք մեր ժողովրդին մենք միշտ պետք է զգոն լինենք :

-Քառօրյա պատերազմից հետո դիվերսիոն ներթափանցման երկու փորձ եղավ, կրկին լսում ենք սահմանին զինվորի մահվան մասին: Ըստ էության մինչ քառօրյա պատերազմը հակառակորդի գորողությունները լուրջ չնդունվեցին եւ ունեցանք այն, ինչ ունեցանք: Դուք ինչպես եք գնահատում Արտաքին գործերի նախարարության, պաշտպանության նախարարության գործողությունները:

-Ես չէ, որ պետք է գնահատականը տամ, բայց դե այդ ամեն ինչը վկայում էայն մասին, որ թշնամին հանգստանալու ոչինչ չունի: Նա միշտ էլ պատրաստվում է պատերազմի: Դուք այն հարցը, որ տվեցիք կապված Վարդան Ավետիսյանի՝ ազատամարտիկներին հավաքագրելու հետ, դա վկայում է այն մասին, որ բոլորս պետք է զգոն լինենք եւ սպասենք պատերազմին, որ նույն բանը կարող է կրկնվել եւ ավելի թեժ ձեւով կրկնվել, երկրորդ անգամ երրորդ անգամ, համենայնդեպս ես ողջունում եմ այս զգոնությունը: Այս զգոնությունից ամեն օրվա կոչերից ոչ մի հայրենասեր ընտանիք չի ընկճվի եւ այլ բան մտածի:

Մանրամասները ` տեսանյութում

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս