Օրեր առաջ տեղի ունեցավ «Միասնություն» համազգային շարժման հիմնադիր համագումարը: Ինչպես հայտնի է` նման անվամբ դաշինք գործում էր դեռևս տարիներ առաջ` 1999 թվականին, որի կազմում էին Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը:
Վազգեն Սարգսյանի եղբայրը` «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, թե այս ամենը նման է այն իրավիճակին, երբ մայրն իր երեք-չորս տարեկան երեխային պապայի գլխարկն է դնում:
«Դա միայն ծիծաղ է առաջացնում, ուրիշ ոչ մի բան: Ինձ թվում է, որ ուղղորդող ուժեր կան, որոնք փորձում են դա ուղղորդել, որոնք կանգնած են այդ ուժերի ետևում, և դա ակնհայտ է երևում, նույնիսկ սանրվածքներից», – հավելեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան