Օրերս հրապարակվեց «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի հարցազրույցը Սերժ Սարգսյանի հետ: Հարցազրույցի ընթացքում անդրադարձ եղավ հայ-ռուսական հարաբերություններին, ԼՂՀ կարգավորման խնդրին, հայ-թուրքական հարաբերություններին, Հայաստանի ներքաղաքական կյանքին:
Այս մասով ArmLur.am-ը զրուցեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ Սերժ Սարգսյանի կեցվածքը Ռուսաստանի նկատմամբ հիմնականում բավականին զուսպ էր:
«Իմ տպավորությամբ Կիսելյովն ավելի շատ բան էր ակնկալում, և դա բխում էր նաև իր հարցերից, ճշտումներից: Երբ իսկանդերի հաշվով հարց տրվեց, ըստ էության, նշվեց, որ դա ընդամենը հակաթույն է: Այսինքն՝ պետք է ենթադրել, որ թույնն էլ են տվել: Սա ընդամենը հակաթույն է, որը թույլ չի տալիս այդ թույնն օգտագործել, որը ցավոք սրտի նույն երկիրն է տալիս հակառակորդին»,- ընգծեց նա:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Լիլիթ Շաբոյան, Նարեկ Սարգսյան