
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հիասթափվել է ԱՄՆ-ից: Այս մասին նա ասել է CBS News հեռուստաընկերության հարցազրույցում:
Էրդողանը հայտարարել է, որ հիմնական խնդիրը կայանում է ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամայի՝ Սիրիայում կոնֆլիկտի կարգավորման հարցում դիրքորոշման մեջ:
Թուրք նախագահի խոսքով՝ սիրիական պատերազմն անվտանգության սպառնալիք է ստեղծել Թուրքիայի սահմանների մոտ, ինչպես նաև նպաստել երկրում սիրիացի միլիոնավոր փախստականների տեղաբաշխմանը:
Բացի այդ, Էրդողանը քննադատել է Վաշինգտոնին նրանում, որ ԱՄՆ-ն դեռևս Թուրքիային չի արտահանձնել Ֆեթուլլահ Գյուլենին, ով մեղադրվում է Թուրքիայում ռազմական հեղաշրջում կազմակերպելու մեջ: