ՀՀ և ՌԴ հանձնաժողովների նիստից հետո այսօր հայտարարություն կընդունվի: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Զաքարյանը:
Նշենք, որ այժմ խորհրդարանում ընթանում է ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ ԴԺ Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի համատեղ նիստը:
Արտակ Զաքարյանը նշեց, որ նիստի ընթացքում անդրադարձ կկատարվի բազմաթիվ հարցերի, հատկապես անվտանգային խնդիրներին:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան