Հագուստի դիզայներ Սոֆի Թելլեն, ով աշխատում է ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամայի հետ Թվիթերի իր էջում խոստովանել է, որ հրաժարվում է աշխատել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կնոջ՝ Մելանյա Թրամփի հետ:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ Սոֆի Թելլեն հանդես է գալիս ցանկացած խտրականության դեմ: Բացի այդ, նա գրում է, որ ԱՄՆ-ում նա ներգաղթյալ է:
Open letter | Sophie Theallet | November 17th, 2016 pic.twitter.com/g1hIAyBmdF
— sophie theallet (@sophietheallet) November 17, 2016
«Ես հագուստ չեմ կարի ապագա առաջին տիկնոջ համար և որևէ կերպ չեմ համագործակցի»,-թվիթերի իր էջում գրել է դիզայները:
Նա նաև իր մյուս գործընկերներին կոչ է արել հետևել իր օրինակին: