Նոյեմբերի 22-ից Երևանի Հալաբյան փողոցում նոր արագաչափ կգործարկվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթեւեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների եւ արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

Մասնավորապես, 2016 թվականի նոյեմբերի 22-ից գործարկվելու է Երեւան քաղաքի Հալաբյան փողոցում (Հալաբյան 41 շենքի հարակից տարածք) տեղադրված արագաչափ սարքը՝ երկու ուղղություններով, որտեղ երթեւեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները:




Լրահոս