Մարգվելաշվիլին հաստատել է վարչապետի թեկնածությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հավանություն է տվել «Վրացական երազանք» կուսակցության կողմից առաջարկված թեկնածուի՝ Գեորգի Կվիրիկաշվիլիի թեկնածությունը երկրի վարչապետի պաշտոնում, փոխանցում է ՏԱՍՍ-ը ՝ հղում անելով երկրի ղեկավարի մամուլի ծառայությանը:

«Վրացական երազանք»-ը լավագույն արդյունքն է ստացել 2016թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վրաստանի գործող կառավարության լիազորությունները դադարեցվել են:




Լրահոս