
Այսօր Կասպից ծովում տեղական ժամանակով ժամը 10:57-ին երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնել է Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնը:
Հաղորդվում է, որ ստորգետնյա ցնցումներ չեն գրանցվել:
Ավելի վաղ ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել Կասպից ծովում 3,2 մագնիտուդ ուժգնությամբ 59 կմ խորությամբ: Ստորգետնյա ցնցումներ ևս չեն գրանցվել: