Բռունցքներով հարվածներ է հասցրել հղի կնոջ գլխին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

38-ամյա Հարություն Ջաբուրյանը դատապարտվել է հղի կնոջը խոշտանգելու համար: Այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Մեղադրական եզրակացության համաձայն՝ նա շուրջ 2 տարի պարբերաբար, ալկոհոլ օգտագործած վիճակում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ հետ:

Վերջին վեճի ընթացքում նա 3-4 անգամ բռունցքներով հարվածներ է հասցրել հղի վիճակում գտնվող կնոջ գլխին՝ դիտավորությամբ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան տառապանքներ:

Դատարանը որոշել է Հարություն  Ջաբուրյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում 3  տարի ժամկետով:

Սակայն կիրառել  է Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը և Հարություն Ջաբուրյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառել` սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով:




Լրահոս