Մենք ծրագրերի հետաձգման բյուջեին չենք կարող կողմ լինել. Նաիրա Զոհրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ-ն չի ցանկանում մասնակցել 2017 թվականի բյուջեի նախագծի քվեարկությանը։ Խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն ընդգծել էր, որ բյուջեի փաստաթուղթը վստահություն չի ներշնչում։

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց. « Ես ու Միքայել Մելքումյանը մեր դիրքորոշումը ներկայացրեցինք 2017 թ. Հայաստանի բյուջեի մասին, որևէ զարգացում Հայաստանի հանրապետության քաղաքացիների համար չի ապահովվում»:

Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝  դա ինչպես իրավացիորեն նշել է իր գործընկեր Միքայել Մելքումյանը, ընդամենը ծրագրերի հետաձգման բյուջե է, իսկ ծրագրերի հետաձգման բյուջեին նրանք չեն կարող լինել կողմ:

«Մենք իսկապես ցանկանում ենք , որ այն նվազագույն ծրագրերը, որ ամրագրված են հաջողեն, որովհետև դրանից է կախված լինելու ընդհանրապես մեր քաղաքացու սոցիալական  վիճակը»,-նշեց նա:

Ըստ նրա՝ 2017թ. բյուջեով թոշակների և նպաստների ավելացում նախատեսված չէ, «Բայց մենք ցանկանում ենք, որ գոնե այն նվազագույնը ինչը նախատեսված է կատարվի որովհետև ի տարբերություն ուրիշ քաղաքական ուժերի, որոնց կարգախոսը՝ «Որքան վատ, այնքան լավ», մենք այդ կարգախոսով չենք առաջնորդվում»,-նշեց Զոհրաբյանը:

Վերջինս հավելեց. «Մենք չենք մասնակցելու, բայց եթե իրենք իսկապես, ինչպես նշեց վարչապետը, որոշել են ռեֆորումների հեղափոխություն անեն,  ինչի ազդակները մենք դեռևս չենք տեսնում: Կոնկրետ գործնական քայլեր, բացի հայտարարություններից չենք տեսնում, բայց եթե նման խնդիր են իրենց առջև դրել մենք ցանկանում ենք, որ իրենք իրենց խնդիրների լուծման գործում հաջողեն»:

Լիդա Եղիազարյան 




Լրահոս