Ողջ աշխարհում ճանաչված և բազմաթիվ միջազգային մրցանակների արժանացած սթրիթ-սթայլ լուսանկարիչ Պեդրո Օլիվիերան ապրում և աշխատում է ԱՄՆ-ի Պորտլենդ քաղաքում: Նա ծնվել է Բրազիլիայում, Սան Պաուլոյում, տեղափոխվել է ԱՄՆ 2012թ., որպեսզի շարունակի ուսումը:
Նրան հետաքրքրում են հասարակ մարդիկ, թե ինչպիսին են նրանք, ինչ երազանքներ և պլաններ ունեն, սակայն ինչ-ինչ պատճառներով հայտնվել են փողոցում:
Նրա ֆոտոնախագծի նպատակն է՝ ցույց տալ, որ նրանք ևս հոգի ունեն: