
Պաշտպան Ալեշ Վիդալը հունվարին կարող է «Բալսերոնա»-ից տեղափոխվել «Վալենսիա»: Վերջինս դիտարկում է ֆուտբոլիստի վարձակալության տարբերակը: Ակումբների միջև կնքված պայմանագրում կարող է լինել նաև պաշտպանի գնման կետ:
Եթե «Վալենսիա»-ն մրցաշրջանի արդյունքներով ցանկանա նրան թողնել, ապա նա ստիպված կլինի կատալոնական ակումբին վճարել մոտ 14 մլն եվրո: Ընդգծվում է, որ «Վալենսիա»-ի կողմից Վիդալի հանդեպ հետաքրքրությունը պայմանավորված է Ժոաու Կանսելուի տեղափոխմամբ: