Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը հանդիսացող «ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր Բարըշ Յարքադաշն իշխող կուսակցության ներսում քննարկվող թեմաներից ուշագրավ մանրամասներ է գաղտնազերծել:
Թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի կայքի փոխանցմամբ՝ Յարքադաշը մասնավորապես ասել է. «Խոսակցություններ են պտտվում, որ եթե նախագահական համակարգը հաստատվի, ապա երկիրն էլ կարող է վերանվանվել «Նոր Թուրքիա» կամ «Թուրքիայի Նախագահական Հանրապետություն»:
Ըստ ընդդիմադիր գործչի՝ դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ վերջին շրջանում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ներկայացուցիչներն այդքան հաճախ են օգտագործում «Նոր Թուրքիա» արտահայտությունը՝ փորձելով հասարկությանը հոգեբանորեն նախապատրաստել սպասվելիք փոփոխությանը: