Ինչպես ճիշտ սկսել օրը. սովորություններ, որոնցից հրաժարվել է պետք (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ձեր առավոտները ողջ օրվա ընթացքն են որոշում: Եթե դուք անկողնուց վեր եք կենում թարմ, ապա և‘ տրամադրությունն է լավ լինում, և‘ օրն է հաջող ընթանում: Իսկ եթե առավոտյան ինչ-որ բան այնպես չի ստացվում, ապա ողջ օրվա լավ ընթացք չենք կարող կանխատեսել:

Եթե այդպես  հաճախ է պատահում, ապա առավոտյանը բնորոշ սովորույթները փոխելու ժամանակն է: The Independent-ն ուսումնասիրել է գիտնականների եզրակացություններն այն մասին, թե ինչպես պետք չէ սկսել օրը: Այսպիսով, տարածված սովորույթներ, որոնցից պետք է ազատվել:

Զարթուցիցը դնել կրկնվող զանգի վրա

19194815-depositphotos_105650678_l-20152-1479383107-650-5db92188f6-1479473777

Հաճախ կամ մշտապես, երբ զարթուցիչը զնգում է, մենք գիտակցում ենք, որ արթնանալու ոչ մի ցանկություն չկա: Եվ այդ ժամանակ զարթուցիչի  զանգը տեղափոխվում է տասը րոպե անց, իսկ մենք էլ կրկին քնում ենք: Բժիշկներն ասում են, որ սա ամենալավ գաղափարը չէ: Հարցն այն է, որ քնելով մարդիկ քնի նոր ցիկլի մեջ են մտնում, որը, բնականաբար, ավարտել չի կարողանա: Այդ պատճառով էլ մենք արթնանում ենք ավելի հոգնած, այլ ոչ թե թարմ:

Կուչ եկած մնալ ծածկոցի տակ

Եվ այսպես, մենք բոլոր ուժերը ներդնելով չփոխեցինք զարթուցիչի ժամը, սակայն կուչ եկած մնացել ենք ծածկոցի տակ: Հոգեբանները խորհուրդ են տալիս այլ կերպ վարվել, օրինակ, տարածել ձեռքերը և ոտքերը:

Մահճակալում պառկած լինելով ստուգել էլեկտրոնային փոստը

19194715-depositphotos_43436621_l-2015234-1479382910-650-5db92188f6-1479473777

Կարող ենք վստահ ասել, որ գիծերը հեռախոսը որևէ պատահական վայրում է դրված լինում և, երբ պետք է վեր կենալ ծածկոցի տակից, դուք վերցնում եք հեռախոսը և սկսում ստուգել էլեկտրոնային փոստը: Սակայն սա այնքան էլ լավ միտք չէ:

Թողնել մահճակալը թափթփված վիճակում

Ինչու կրկին կարգին բերել մահճակալը, եթե գիշերը պետք է քնել: Շատերն են այսպես մտածում, սակայն դա լավ միտք չէ: Առաջին հերթին տանը կարգ ու կանոն է, և դա հաճելի է: Գիտնականները պարզել են, որ սենյակը կարգի բերելը լավ միտք է:

Սուրճ խմել

19194665-depositphotos_71955487_l-2015-1479382761-650-5db92188f6-1479473777

Եթե դուք լիարժեք մարդ չեք, մինչ սուրճ չեք խմում, ապա դա մտածել է պետք:  Ժամը 8-9 ընկած ժամանակահատվածում մեր օրգանիզմը հորմոն է արտադրում, որն ապահովում է նաև լավ տրամադրություն ողջ օրվա ընթացքում, սակայն կոֆեինը խանգարում է այդ գործընթացին: Ավելի ճիշտ կլինի սուրճ խմել մի փոքր ուշ` 10:12-ն ընկած ժամանակահատվածում:

Պատրաստվել մթության մեջ

Մի քանի գիտնականներ կարծում են, որ պետք է պատրաստվել մութ սենյակում: Սակայն իրականում դա այդպես չէ, քանի որ մթությունը վկայում է, որ քնելու ժամանակն է:

Չունենալ գործողությունների հստակ հերթականություն

19194765-depositphotos_112922696_l-2015-1479384339-650-5db92188f6-1479473777

Այսպիսով, ջուր խմել, թե մարզանք անել, իսկ միգուցե երաժշտություն լսել, կամ թեյ խմել: Հոգեբաններն ասում են, որ պետք է ունենալ գործողությունների հստակ հերթականություն:




Լրահոս